Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Պատմությունը կարող էր նաև այլ ընթացք ունենալ

Պատմությունը կարող էր նաև այլ ընթացք ունենալ
13.11.2024 | 12:12

Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես այս իշխանությունների գործողությունների նկատմամբ ունեմ փաստարկված հակակրանք։ Բայց նաև իշխանությունների նկատմամբ քննադատական խոսքը չի կարող ստիպել լռել այլ դեպքերում։

Բաքվում Ալիևը կրկին խոսել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխման պահանջի մասին։

Ու մտովի ուզում եմ հիշել, թե ովքեր են այսօր Հայաստանում պայքարում ՀՀ Անկախության հռչակագրի պաշտպանության համար։ Տարօրինակ կերպով այդ շարքերում մարդիկ են, ովքեր հենց իրենք են ժամանակին ոտնակոխ արել ՀՀ Անկախության հռչակագիրը և այսօր հանկարծ դարձել են դրա պաշտպանները։ Այո, այն իշխանությունները, որոնք կուզեն դիպչել Հռչակագրին, նրանք ոչ այլ ինչ են, քան դավաճաններ։

Իսկ այդ դեպքում ի՞նչ ասել նրանց, ովքեր, ի հեճուկս Անկախության հռչակագրի պահանջի, «մոռացան» Արցախը հռչակել ՀՀ անբաժանելի մաս՝ փաստի առաջ կանգնեցնելով բոլորին և բանակցությունները շարունակելով հենց այս դիրքերից։

Դրա անալոգը Ռուսաստանն է, որը Դոնեցկի և Լուգանսկի շրջանները հռչակել է իր անբաժանելի մասը, դրանով փաստի առաջ կանգնեցրել բոլորին, ընդհուպ այն աստիճան, որ արդեն Արևմուտքում են խոսում այն մասին, որ այս շրջանների վերադարձը անհեռանկար է։

Վերադառնանք Արցախի հարցին. ի՞նչ ասել նրանց, ովքեր Հայաստանի Անկախության հռչակագրի «... գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա...» հատվածը դարձրին պարզապես գեղեցիկ միտք և ո՛չ ավելին, իսկ պատմությունը կարող էր նաև այլ ընթացք ունենալ, եթե մնայինք հավատարիմ մեր իսկ ընդունած որոշումներին։

Հայաստանի Անկախության հռչակագիրը պետք է պաշտպանել, բայց նաև նրանցից, ովքեր շուրջ 3 տասնամյակ այդ Հռչակագիրը օգտագործել են միայն և բացառապես սեփական բարօրությունն ապահովելու համար։

Եթե արդարության հասարակություն ենք ուզում կառուցել, ուրեմն նաև արդարություն հաստատելու միանշանակ չափանիշներ պետք է կիրառենք և ո՛չ երբեք՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2868

Մեկնաբանություններ